Երեխայի բուժզննման համար գումար են պահանջում. քաղաքացու ահազանգի հետքերով

13:54 • 21.08.23

Ֆեյսբուքյան տարբեր օգտատերեր գրառումներ են կատարում, նշելով, որ իրենց երեխային աշխատանքային ժամին հիվանդանոցում զննելու համար գումար են պահանջում և, որ իրենք չեն կարողանում օգտվել պետպատվերից:

Tert.am-ը զրուցել է Առողջապահության նախախարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի հետ, ով պարզաբանել է, թե ինչումն է խնդիրը, և ինչպես է պետպատվերի կարգը աշխատում:

Առողջապահության նախարարությունն ունի կարգավորում:

«Անհետաձգելի դեպքերում, եթե իհարկե խոսքը այն մասին է, որ ստացիոնարում պառկելու խնդիր կա, ապա լինում է անվճար:

Բայց եթե պոլիկլինիկական առաջին օղակի ստուգման մասին է խոսքը, այդ դեպքերում հաճախորդին տեղեկացնում են, որ դուք անհետաձգելի միջամտության, բուժօգնության կարիք չունեք, կոնսուլտացիոն բնույթ է կրում այցը, դրա համար ըստ կարգի պիտի վճարվի»,- ասել է նա:

Ըստ խոսնակի սա նոր բան չէ, ի սկզբանե եղել է:

«Դրա համար մենք ասում ենք՝ առաջին օղակ, առաջին օղակից ուղեգրում, ուղեգրի միջոցով արդեն հիվանդանոց: Այսպես քաղաքացին կկարողանա օգտվի իր բալիկի պետպատվերի իրավունքից:

Եթե օրինակ բալիկը ջերմում է, ու աշխատանքային ժամի բալիկին տանում են հիվանդանոց, ու եթե բալիկը ունի միայն զննելու և ուղղորդելու կարիք, դա կոնսուլտացիոն բնույթ է կրում, ու այս դեպքում հիվանդանոցը պիտի գումար ուզի:

Իսկ եթե արդեն կա ուղեգիր ու անհետաձգելի միջամտության կարիք կա, բալիկը բնականաբար օգտվում է պետպատվերից»,- մանրամասնել է նա:

Բնութագրությունը հասանալի չէ

Երեխայի բուժզննման համար գումար են պահանջում. քաղաքացու ահազանգի հետքերով