Մանուշյանի պուրակին հարակից բենզալցակայանը ապամոնտաժել են (տեսանյութ)
Աշխատանքային շաբաթը սկսում ենք կարևոր գործով։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը
«Միսաք Մանուշյանի անվան պուրակին և բնակելի տարածքին հարակից բենզալցակայանը այլևս չի խանգարի երևանցիներին։
Քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող բենզալցակայանի ապամոնտաժումը առանցքային նշանակություն ուներ հանրային տարածքի բարեկարգման համար»,- նշված է գրառման մեջ։










