Օգոստոսի 18-ին, 19-ին փոշեփոթորկի հետևանքով Երևանի մթնոլորտային օդում դիտվել է փոշու բարձր պարունակություն

18:40 • 21.08.23

Օգոստոսի 18-ին, 19-ին փոշեփոթորկի հետևանքով Երևանի մթնոլորտային օդում դիտվել է փոշու բարձր պարունակություն: Հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Երևանում մթնոլորտային օդի որակը. օգոստոսի 17-20-ը (2023թ.)

. Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում և Շենգավիթում օգոստոսի 18-20-ը, Արաբկիրում և Նոր Նորքում՝ օգոստոսի 18-ին և 19-ին։

. Ազոտի և ծծմբի երկօքսիդներիի պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Օգոստոսի 18-ին, 19-ին փոշեփոթորկի հետևանքով Երևանի մթնոլորտային օդում դիտվել է փոշու բարձր պարունակություն