Հայտնի է դարձել ռուսական «Լունա-25» տիեզերակայանի վթարի պատճառը

22:11 • 21.08.23

«Լունա-25» միջմոլորակային կայանի շարժիչ համակարգն ուղեծրի ուղղման ժամանակ աշխատել է 127 վայրկյան՝ նախատեսված 84-ի փոխարեն: Այս մասին «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Յուրի Բորիսովն ասել է «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ անդրադառնալով կայանքի վթարի պատճառին։

Ըստ նրա՝ դա եղել է ապարատի վթարի հիմնական պատճառը։

Օգոստոսի 20-ին «Ռոսկոսմոս»-ը հայտնել էր, որ տիեզերակայանը, նախնական տվյալներով, անցել է ոչ նախագծային ուղեծիր, բախվել Լուսնին ու ոչնչացել։ 

Պետական կորպորացիայի տվյալներով՝ օգոստոսի 19-ին, Մոսկվայի ժամանակով մոտավորապես 14:57-ին (Երևանի ժամանակով 15:57-ին), «Լունա-25»-ի հետ կապն ընդհատվել էր։

Հայտնի է դարձել ռուսական «Լունա-25» տիեզերակայանի վթարի պատճառը