Մանհեթենի կենտրոնում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ

17:31 • 21.08.23

Մանհեթենի կենտրոնում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով յոթ մարդ վիրավորվել է, հայտնում է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նյու Յորքի ոստիկանությանը։

Ոստիկանության տվյալներով՝ տուժել է 24-ից 61 տարեկան վեց տղամարդ, ինչպես նաև 34-ամյա մի կին։

Նշվում է, որ նրանց ստացած վնասվածքները կյանքին վտանգ չեն սպառնում։

Մանհեթենի կենտրոնում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ