Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈւ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

13:36 • 21.08.23

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում 3-րդ ապատեղեկատվությունն է տարածել:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն օգոստոսի 21-ին՝ ժամը 10:25-10:30-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈւ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ