Արցախում Արայիկ Հարությունյանին նմանակող քաղաքացուն ոստիկանությունում ծեծի են ենթարկել (լուսանկար)

13:30 • 21.08.23

Արցախցի Դավիթ Մինասյանը, ով իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում նմանակում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, բերման է ենթարկվել Ասկերանի ոստիկանություն, որտեղ, ըստ Մինասյանի, իր նկատմամբ բռնություն է գործադրվել։

Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Ինչպես ընդգծել է Մինասյանը, այս պահին ինքն ազատության մեջ է, սակայն շատ բողոքներ ունի։ Նրա խոսքով՝ իրեն տարել են Ասկերանի ոստիկանությունը, մեկ օր պահել այնտեղ ու բռնություն գործադրել։

«Ծեծել են ինձ, դրա պատասխանը պիտի տան։ Ի՞նչ իրավունքով են ծեծել ինձ»,- գրել է Մինասյանը:

Ավելի վաղ նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ոստիկանները Ստեփանակերտում քաշքշելով բերման ենթարկում իրեն։

Возможно, это изображение 1 человек и бинт

Արցախում Արայիկ Հարությունյանին նմանակող քաղաքացուն ոստիկանությունում ծեծի են ենթարկել (լուսանկար)