Գիշերը ոստիկանները Մաշտոցի պուրակից 5-րդ անգամ բերման են ենթարկել Սուրեն Սահակյանին

08:28 • 21.08.23

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանին Մաշտոցի պուրակում վրան տեղադրելու համար գշերը կրկին բերման են ենթարկել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը:

«Օր 5. Սուրեն Սահակյանին կրկին բերման ենթարկեցին վրան տեղադրելու համար։ Որպես նորամուծություն բերման չենթարկեցին Վահագն Մինասյանին։

Ամեն երեկո Մաշտոցի պուրակում տեղի են ունենում հանրային քննարկումներ, որոնց նպատակն է ձևավորել նախաձեռնող խումբ` Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու օրակարգով», - գրել է նա։

Գիշերը ոստիկանները Մաշտոցի պուրակից 5-րդ անգամ բերման են ենթարկել Սուրեն Սահակյանին