Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 2-ի վիճակը դեռ ծանր է

10:54 • 21.08.23

Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Նրանցից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ վերջիններիս առողջական վիճակը ծանր է:

Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար կամ միջին ծանրության: Նրանք բուժումը շարունակում են տարբեր բաժանմունքներում», - նշված է հաղորդագրության մեջ:

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 2-ի վիճակը դեռ ծանր է