Երևանում բախվել են Hyundai-ն և Iveco բեռնատարը. կա տուժած․ Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արարատյան փողոցում՝ թիվ 93 շենքի դիմաց բախվել են Hyundai մակնիշի ավտոմեքենան և Iveco մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ինչից հետո հրշեջ-փրկարարները վիրավորին դուրս են բերել արգելափակված մեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










