Գեղարքունիքի մարզում բախվել են Toyota 4Runner-ն ու Зил 131-ը, 3 վիրավորներից 2-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են. Shamshyan.com

21:45 • 22.08.23

Օգոստոսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Ֆրանսիայի քաղաքացի Մավիան Աքսել Հովհաննեսի վարած Toyota 4Runner մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Ալբերտ Մարզումանյանի վարած Зил 131 մակնիշի ավտոմեքենաները: Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Toyota-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 25-ամյա Ալբերտ Կիրակոսյանն ու 26-ամյա Արտավազդ Մուրադյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր կենտրոն: 3 վիրավորներից 2-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գեղարքունիքի մարզում բախվել են Toyota 4Runner-ն ու Зил 131-ը, 3 վիրավորներից 2-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են. Shamshyan.com