Արցախում սնունդ ստանալու համար հարկավոր է ներկայանալ ձեթի տարայով և տեսակավորման համար անհրաժեշտ 5 տոպրակով

11:11 • 22.08.23

Արցախում սնունդ ստանալու համար հարկավոր է ներկայանալ ձեթի տարայով և տեսակավորման համար անհրաժեշտ տոպրակներով։

Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։

«ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը խնդրում և հորդորում է նախարարության կողմից սննդամթերք ստանալու նպատակով կտրոն ստացած անձանց պահեստ ներկայանալ պարտադիր ձեթի համար նախատեսված տարայով և տեսակավորման համար անհրաժեշտ 5 հատ տոպրակով:

Սննդամթերքը կտրամադրվի միմիայն դրանց առկայության դեպքում»:

Արցախում սնունդ ստանալու համար հարկավոր է ներկայանալ ձեթի տարայով և տեսակավորման համար անհրաժեշտ 5 տոպրակով