«Կարմիր խաչի» ուղեկցությամբ Արցախից ՀՀ է տեղափոխվել 7 բուժառու, նախատեսվում է օրվա ընթացքում Արցախ վերադարձնել բուժումն ավարտած 7 բուժառուի

12:20 • 22.08.23

Այսօր՝ օգոստոսի 22-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 7 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 7 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագանների մատակարարումը Արցախ։

«Կարմիր խաչի» ուղեկցությամբ Արցախից ՀՀ է տեղափոխվել 7 բուժառու, նախատեսվում է օրվա ընթացքում Արցախ վերադարձնել բուժումն ավարտած 7 բուժառուի