Արցախում երկվորյակ է ծնվել (տեսանյութ)

18:27 • 22.08.23

Արցախում երկվորյակ է ծնվել։ Երեխաների անուններն են Նանե և Նարե։

«Հունվարի 6-ին՝ այդ սուրբ, գեղեցիկ օրով իմացանք, որ բալիկներ ենք ունենալու»,- Արցախի հանրային հեռուստաընկերությանն ասել է նորածինների մայրը՝ Մարիա Մուսայելյանը։

Մայրը նշել է, որ Արցախում առկա է նորածինների համան նախատեսված հագուստի, տակդիրների պակաս, շատ հղի կանայք կանգնած են թերսնուցման վտանգի առջև։

Արցախում երկվորյակ է ծնվել (տեսանյութ)