Ադրբեջանի և Իրանի ուժային կառույցների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, անվտանգության հարցերը

23:44 • 22.08.23

Օգոստոսի 22-ին հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և Իրանի  զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուհամեդ Հուսեյն Բաղերին։ Հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կողմերը «մտքերի հանգամանալի փոխանակում են ունեցել տարածաշրջանում տիրող իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ»։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև «երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները»։

Ադրբեջանի և Իրանի ուժային կառույցների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, անվտանգության հարցերը