Էրդողանը կայցելի Ռուսաստան Պուտինի հետ բանակցությունների համար․ թուրքական օրաթերթ

15:02 • 22.08.23

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան, բանակցություններ կվարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ և կքննարկի «հացահատիկային գործարքը»:

Գրում է Թուրքիայի կառավարամետ Yeni Şafak թերթը՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրներին։

Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի վարչակազմում Ռիա Նովոստիի աղբյուրը հայտնել էր, որ Պուտինը կարող է հանդիպել իր թուրք գործընկերոջ հետ, սակայն ժամկետներն անհայտ են։

«Նախագահականի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ նախագահ Էրդողանի առաջիկա այցը Ռուսաստան վճռորոշ նշանակություն ունի համաձայնության գալու համար։ Էրդողանի այցը կարևոր քայլ կլինի «հացահատիկային միջանցքի» համաձայնագրի իրագործումը շարունակելու համար»,- գրել է թուրքական թերթը։

Էրդողանը կայցելի Ռուսաստան Պուտինի հետ բանակցությունների համար․ թուրքական օրաթերթ