«Արծվի թևերի» մոտ բախվել է 3 մեքենա, կա 4 վիրավոր, այդ թվում հղի․ Shamshyan.com
12:04 • 22.08.23
Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 09։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի թևերի հարևանությամբ գտնվող «Կանաչ հեքիաթի» մոտ բախվել են Hyundai, Opel Astra և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։
4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Placeholder










