Իրանը նոր անօդաչու է ներկայացրել

14:02 • 22.08.23

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ներկայացրել է «Մոհաջեր-10» անօդաչու թռչող սարքը, որն ունի մեկ օրում 7 կիլոմետր բարձրության վրա և 2,000 կիլոմետր ռադիուսով անընդմեջ թռչելու հնարավորություն, հայտնում է Fars-ը։

Գործակալության տվյալներով՝ այս անօդաչու թռչող սարքի բեռնափոխադրման առավելագույն քաշը՝ 300 կիլոգրամ է, իսկ առավելագույն արագությունը՝ ժամում 210 կիլոմետր։

«Մոհաջեր-10»-ն ունակ է կրելու տարբեր տեսակի զինամթերք, «Ղայեմ» և «Ալմաս» ռումբեր, հագեցած է ռադիոէլեկտրոնային պատերազմի և հետախուզական համակարգերով:

Իրանը նոր անօդաչու է ներկայացրել