Ցուցարարները Ճապոնիայի վարչապետի նստավայրի մոտ բողոքում են «Ֆուկուսիմա-1»-ից ջուրն օվկիանոս բաց թողնելու դեմ

12:30 • 22.08.23

Տասնյակ մարդիկ, չնայած անձրևին, հավաքվել են Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի նստավայրի մոտ, որպեսզի բողոք հայտնեն «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանից ռադիոակտիվ նյութերից մաքրված ջուրն օվկիանոս լցնելու դեմ:

Այս մասին հայտնում է ТАСС  գործակալությունը։

Վարչապետ Կիսիդան հայտարարել է, որ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ռադիոակտիվ մասնիկներից մաքրված ջրի բացթողումը կսկսվի օգոստոսի 24-ին։

Ճապոնիայի հյուսիս արևելյան շրջանների բնակիչները, ակտիվիստները և ձկնարդյունաբերությամբ զբաղվողները նույնպես բողոք են հայտնել կառավարության այս քայլի առնչությամբ։

 2021 թվականի ապրիլին Ճապոնիայի կառավարությունը թույլատրել է օվկիանոս լցնել զգալի քանակությամբ ջուր, որն, ըստ պնդումների, ամբողջությամբ մաքրված է ռադիոակտիվ նյութերից, սակայն նախկինի նման պարունակում է տրիտիում` ջրածնի ռադիոակտիվ իզոտոպ:   

Ցուցարարները Ճապոնիայի վարչապետի նստավայրի մոտ բողոքում են «Ֆուկուսիմա-1»-ից ջուրն օվկիանոս բաց թողնելու դեմ