Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

14:47 • 22.08.23

Թուրքիայի Կայսերի քաղաքում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Երկրաշարժը գրանցվել է 7 կմ խորության վրա, տեղական ժամանակով 13:17-ին։

Ավերածությունների մասին չի հաղորդվում:

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել