Լավրովին Հարավային Աֆրիկայում ազգային պարերով են դիմավորել (տեսանյութ)
ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Յոհանեսբուրգ, որտեղ կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին, հաղորդում է Ռիա Նովոստիի թղթակիցը։
BRICS-ի գագաթնաժողովն անցկացվում է Հարավային Աֆրիկայում օգոստոսի 22-24-ը։ Հանդիպումներին Ռուսաստանը ներկայացնում է արտաքին գործերի նախարարը, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովին կմասնակցի տեսաֆորմատով։
Ակնկալվում է, որ առաջնորդների օրակարգի հիմնական թեմաները կլինեն կազմակերպության ընդլայնումն ու ազգային արժույթներին անցումը։
Տեսանյութը՝ այստեղ:










