Վաղվանից մենք գալիս ենք հենց ձեր թաղամաս, ձեր փողոց ու ձեր բակ․ առաջին կանգառն Արաբկիրն է․ Մանե Թանդիլյան
Վաղը մեկնարկելու ենք Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, վաղվանից մենք գալիս ենք հենց ձեր թաղամաս, ձեր փողոց ու ձեր բակ։
Ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը․
«Վաղը՝ օգոստոսի 23-ին, մեկնարկելու ենք Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը։
Սիրելի՛ երևանցիներ, վաղվանից մենք գալիս ենք հենց ձեր թաղամաս, ձեր փողոց ու ձեր բակ՝ ձեզ հետ զրուցելու, ձեր մտահոգությունները լսելու, ներկայացնելու մեր ծրագիրն ու առաջարկների այն փաթեթը, որից դուք, վստահաբար, չեք հրաժարվի։
Մեր առաջին կանգառն Արաբկիր համայնքն է, կհանդիպենք 12:00-ից։
Քարոզարշավի մեկնարկը տրվելու է ժամը 10:00-ին՝ Բաղրամյան 6 հասցեում,միջոցառման մուտքն ազատ է»։










