Ուզբեկստանի նախագահն Ադրբեջան այցի շրջանակում կլինի նաև Ֆիզուլիում ու Շուշիում

11:57 • 22.08.23

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն այսօր երկօրյա պետական այցով մեկնել է Ադրբեջան։

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ը, այցն իրականացվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով։

«Այցի ծրագրին համապատասխան՝ Բաքվում կանցկացվեն բարձր մակարդակի բանակցություններ նեղ և ընդլայնված կազմերով։ Նախատեսվում է համատեղ այց Ֆիզուլի և Շուշա քաղաքներ, ինչպես նաև այլ միջոցառումների անցկացում երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուզբեկստանի նախագահն Ադրբեջան այցի շրջանակում կլինի նաև Ֆիզուլիում ու Շուշիում