Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում նոր պահանջներ կգործեն տաքսու վարորդների համար․ դրանք կտարածվեն բոլորի վրա՝ անկախ ազգությունից

19:53 • 22.08.23

Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ կմտնի նոր օրենք, որը նոր պահանջներ է նախատեսում տաքսու վարորդների համար։

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ տաքսու վարորդները պետք է ունենան B կարգի վկայականներ՝ 3 և ավելի տարվա փորձով։

Այս պահանջները հավասարապես կտարածվեն բոլոր տաքսու վարորդների վրա՝ անկախ նրանց ազգությունից։

Անհրաժեշտ է նաև աշխատանքային պայմանագիր ունենալ փոխադրող ընկերության հետ կամ պետք է լինել անհատ ձեռնարկատեր, որն ունի փոխադրման թույլտվություն։

Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում նոր պահանջներ կգործեն տաքսու վարորդների համար․ դրանք կտարածվեն բոլորի վրա՝ անկախ ազգությունից