«Վագների» ապստամբությունից հետո հանրային դաշտից անհետացած գեներալ Սուրովիկինը հեռացվել է ՌԴ ՊՆ օդատիեզերական ուժերի հրամանատարի պաշտոնից

19:34 • 22.08.23

Գեներալ Սերգեյ Սուրովիկինը հեռացվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության օդատիեզերական ուժերի հրամանատարի պաշտոնից։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրող Ալեքսեյ Վենեդիկտովը։

Ըստ տեղեկությունների՝ Սուրովիկինը մնացել է ՌԴ պաշտպանության նախարարության տրամադրության տակ։

Սուրովիկինն հանրային դաշտից անհետացել էր հունիսի վերջին «Վագներ» ռազմական կազմակերպության ապստամբությունից հետո։ 

«Վագների» ապստամբությունից հետո հանրային դաշտից անհետացած գեներալ Սուրովիկինը հեռացվել է ՌԴ ՊՆ օդատիեզերական ուժերի հրամանատարի պաշտոնից