2 գյուրզա, 2 լորտու, 2 սահնօձ, 2 շահմար. փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

08:51 • 22.08.23

Օգոստոսի 19-22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Գյումրի, Եղեգնաձոր, Բյուրեղավան քաղաքներում և Սարիգյուղ, Բազմաղբյուր, Արևիկ, Փարաքար, Ախուրյան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 2 սահնօձ, 2 շահմար, 2 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք:

2 գյուրզա, 2 լորտու, 2 սահնօձ, 2 շահմար. փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին