Ուկրաինայում հայտնել են Կրիվոյ Ռոգի հրթիռակոծության և Զապորոժիեում ԱԹՍ- ների գրոհների մասին

10:09 • 22.08.23

Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում պայթյուն է որոտացել, ինչի պատճառն, ամենայն հավանականությամբ, եղել է ռուսական հրթիռի հարվածը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրիվոյ Ռոգի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլն իր Telegram ալիքում հայտնել է, որ հրթիռակոծությունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 05։30-ի սահմաններում։

«Վնասվել է ավելի քան 20 առանձնատուն և էներգետիկ ենթակառուցվածքը։ 1953 թվականին ծնված մի տղամարդ թեթև վնասվածքներ է ստացել, նա հրաժարվել է հոսպիտալացումից, ունի դեմքի քերծվածքներ, նրան տեղում ցուցաբերվել է օգնություն», - գրել է նա՝ հավելելով, որ մի քանի հիվանդանոցներ անցել են գեներատորների օգտագործման, սակայն ավելի ուշ էլեկտրամատակարարումը վերականգնվել է։

Գիշերը պայթյուններ են լսվել նաև Զապորոժիեում։ Ըստ տարբեր ԶԼՄ-ների և տեղի իշխանությունների՝ քաղաքի և դրա արվարձանների վրա են արձակվել կամիկաձե դրոններ։ Բնակիչներին կոչ են արել պատսպարվել։  

Ուկրաինայում հայտնել են Կրիվոյ Ռոգի հրթիռակոծության և Զապորոժիեում ԱԹՍ- ների գրոհների մասին