Աթենքը Կիևին կաջակցի օդաչուների վերապատրաստման հարցում

11:55 • 22.08.23

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 21-ի երեկոյան այցելել է Հունաստան, որտեղ հանդիպում է անցկացրել երկրի նախագահ Կատերինա Սակելարոպուլուի, ինչպես նաև վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։

Այս մասին Ուկրաինայի նախագահը գրառումներ է արել Թվիթերում։

«Հունաստանը միացել է ավիացիոն կոալիցիային․ այն կվերապատրաստի մեր օդաչուներին F-16-երի վրա թռչելու համար։ Հունաստանը նաև նոր ռազմական օգնություն է նախապատրաստում Ուկրաինայի համար», - գրել է Զելենսկին։

Նա հավելել է, որ կողմերը քննարկել են նաև Հունաստանի մասնակցությունն Ուկրաինայի վերակառուցմանը, հացահատիկի արտահանումների համար սևծովյան նոր միջանցքը և այլն։

Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Միցոտակիսին՝ Ուկրաինայի եվրաատլանտյան ինտեգրմանն աջակցության հռչակագիրը ստորագրելու համար։

Հունաստանում նաև կազմակերպվել է Ուկրաինա-Բալկաններ գագաթնաժողովը։ Զելենսկին հանդիպել է Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովի հետ՝ քննարկելով հետագա համագործակցության հարցերը։

Աթենքը Կիևին կաջակցի օդաչուների վերապատրաստման հարցում