Հրապարակվել է ՌԴ Տվերում կործանված Embraer ինքնաթիռի ուղևորների ամբողջական ցուցակը․ նրանց թվում է նաև հայկական ազգանունով քաղաքացի

23:40 • 23.08.23

Տվերի մարզում կործանված Embraer-135 ինքնաթիռում եղել է 10 մարդ, այդ թվում՝ «Վագներ» ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինն ու նրա օգնական, հրամանատար Դմիտրի Ուտկինը՝ (մականունը «Վագներ»)։ 

Ցուցակը հրապարակել է Ռոսավիացիան։

Ուղևորների թվում են՝ Սերգեյ Պրոպուստին, Եվգենի Մակարյան, Ալեքսանդր Տոտմին, Վալերի Չեկալով, Դմիտրի Ուտկին, Նիկոլայ Մատուսեև, Եվգենի Պրիգոժին։

Անձնակազմի անդամներ՝ ինքնաթիռի հրամանատար Ալեքսեյ Լևշին, երկրորդ օդաչու Ռուստամ Քարիմով, բորտուղեկցորդուհի Քրիստինա Ռասպոպովա։

Օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով՝ EBM-135BJ թռիչքը տեղի է ունեցել օդային տարածքից օգտվելու թույլտվությամբ։

Ավիավթարի մասին հայտնի է դարձել օգոստոսի 23-ի երեկոյան։ Այն տեղի է ունեցել Կուժենկինո բնակավայրի մոտակայքում։ Ինքնաթիռը Մոսկվայից թռչում էր Սանկտ Պետերբուրգ։

Հրապարակվել է ՌԴ Տվերում կործանված Embraer ինքնաթիռի ուղևորների ամբողջական ցուցակը․ նրանց թվում է նաև հայկական ազգանունով քաղաքացի