Բարեկամավանում հրդեհը մարելուց հետո փլատակների տակ հայտնաբերվել է 87-ամյա կնոջ դի․ Shamshyan.com
Տավուշի մարզի Բարեկամավան բնակավայրում, երկհարկանի տանն առաջացած կրակը մարելուց հետո փլատակների տակ հայտնաբերվել է 87-ամյա կնոջ՝ ամբողջությամբ այրված դին։ Գրել է Shamshyan.com-ը։
Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան բնակավայրում տուն է այրվում։
Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջները մի քանի ժամ շարունակ պայքարել են կրակի տարածման դեմ, ապա մարել այն, որից հետո տան ներսում հայտնաբերել են տանտիրոջ՝ 87-ամյա Նախշուն Վ.-ի մոխրացած դին:
Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հնարավոր բռնկման պատճառը եղել է հոսանքի լարերի հետ կապված խնդիրները։










