Հիվանդանոց է տեղափոխվել Հնդկաստանի 38-ամյա քաղաքացու դի․ Shamshyan.com

23:24 • 23.08.23

Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ՝ օգոստոսի 22-ին, առեղծվածային դեպք  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Հնդկաստանի քաղաքացի, ով վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը ազգությամբ հնդիկ 38-ամյա Լադեվար Իդրիսն է, որը ժամանակավորապես բնակվում էր Կոտայքի մարզի գյուղերից մեկում:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հիվանդանոց է տեղափոխվել Հնդկաստանի 38-ամյա քաղաքացու դի․ Shamshyan.com