Ստեփանակերտի դեղատներում մանկական կեր վաղուց չկա, ամենապահանջվածն այս օրերին ճնշման ու ցավազրկող դեղերն են (տեսանյութ)

19:20 • 23.08.23

Ստեփանակերտում հերթերը հիմնականում հացի արտադրամասերի և մսամթերքի վաճառակետերի առջև են։ Այս մասին ռեպորտաժ է պատրաստել Արցախի հանրային հեռուստաընկերությունը։

Նշվում է, որ փոխարենը մթերային խանութները և դեղատները գրեթե հաճախորդ չունեն, խանութներից շատերը վաղուց փակվել են։

Դեղատներոմ մանկական կեր վաղուց չկա, ամենապահանջվածն այս օրերին ճնշման ու ցավազրկող դեղերն են, իսկ դրանք էլ Ստեփանակերտի դեղատներում բացակայում են։