Արցախում սննդամթերքի տրամադրման նպատակով քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումների ընդունումը ժամանակավորապես կդադարեցվի. ՍԶՄՆ

20:14 • 23.08.23

Սննդամթերքի տրամադրման նպատակով քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումների ընդունումը ս.թ. օգոստոսի 25-ից ժամանակավորապես կդադարեցվի: Հայտնել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը:

«Դիմումների ընդունման գործընթացի վերսկսման վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդենք հավելյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Արցախում սննդամթերքի տրամադրման նպատակով քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումների ընդունումը ժամանակավորապես կդադարեցվի. ՍԶՄՆ