«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մեկնարկել է քարոզարշավը (լուսանկարներ)

13:58 • 23.08.23

Քարոզարշավը մեկնարկեցինք՝ լսելով բնակիչների խնդիրները։ Ինչպես ավագանու գործունեությանս ընթացքում այնպես էլ քաղաքապետի թեկնածուի կարգավիճակում, ԼՀԿ ավագանու թեկնածուների հետ շարունակում ենք լսել մարդկանց խնդիրները և առաջարկել դրանց լուծումներ։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Դավիթ Խաժակյանը:

«Այս անգամ կրկին սեփական տների սեփականատերերը տուժել են լայնածավալ կառուցապատումից։ Լուծումները հստակ են, միայն պետք է աշխատել դրանք համակարգելու և ավարտին հասցնելու ուղղությամբ։ Ինչ ասացի բնակիչներին, որպես լուծում, հետևողական կլինեմ»,- նշված է գրառման մեջ։

Հնարավոր է սա 7 մարդ and ծառ նկարն էՀնարավոր է սա 5 մարդ and տեքստ նկարն էՀնարավոր է սա 10 մարդ, ամբոխ and ծառ նկարն էՀնարավոր է սա 6 մարդ, կոստյում and տեքստ նկարն է