ԱԱԾ-ի հետ համատեղ ձեռնարկված միջոցառման արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք. ԲԸՏՄ

13:25 • 23.08.23

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների համատեղ միջոցառման արդյունքում ս.թ. օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել է ծանր տեխնիկայի միջոցով ավազանման զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք:

Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

Ապօրինի ընդերքօգտագործումն անհապաղ կասեցվել է:

Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին:

ԱԱԾ-ի հետ համատեղ ձեռնարկված միջոցառման արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք. ԲԸՏՄ