«Պլազա» բիզնես կենտրոնում հրդեհ է բռնկվել. Shamshyan.com

12:28 • 23.08.23

Այսօր՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 24/15 շենքի երկրորդ հարկի պատուհանից ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Պլազա» բիզնես կենտրոնի սերվերային սենյակում, և այրվել են սերվերային պահարանի մալուխները։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

«Պլազա» բիզնես կենտրոնում հրդեհ է բռնկվել. Shamshyan.com