Հնդկաստանում երկաթգծային կամուրջ է փլուզվել․ կա առնվազն 17 զոհ

15:02 • 23.08.23

Հնդկաստանի Միզորամ նահանգում Այզալ քաղաքից ոչ հեռու կառուցվող երկաթգծային կամրջի փլուզման հետևանքով զոհվել է 17 բանվոր։ Այս մասին X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում գրել է Միզորամի գլխավոր նախարարը։

«Այսօր Սայրանգում՝ Այզալից ոչ հեռու, փլուզվել է կառուցվող երկաթգծային կամուրջը։ Առնվազն 17 աշխատող մահացել է։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են», - գրել է նա՝ կից հրապարակելով նաև տեսանյութ ու լուսանկար փլուզված կամրջից։։

Ոստիկանության տվյալներով՝ զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ ոչ բոլոր մարմիններն են դուրս բերվել փլատակներից։

Միջադեպի պատճառների մասին չի հաղորդվում։ Երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի աշխատակազմում խոստացել են 200 հազարական ռուփի (2200 եվրո) վճարել զոհվածների մերձավորներին և 50 հազարական ռուփի (550 եվրո)՝ վթարի հետևանքով տուժածներին:

Հնդկաստանում երկաթգծային կամուրջ է փլուզվել․ կա առնվազն 17 զոհ