Ուզբեկստանի նախագահը ժամանել է Վարանդա (Ֆիզուլի)

11:55 • 23.08.23

Պետական այցով Ադրբեջանում գտնվող Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն այսօր՝ օգոստոսի 23-ին, ժամանել է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջան։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Վարանդայի միջազգային օդանավակայանում Ուզբեկստանի նախագահին և նրա կնոջը՝ Զիրոաթոն Միրզիյոևային դիմավորել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Ուզբեկստանի նախագահն օգոստոսի 22-ին երկօրյա պետական այցով մեկնել է Ադրբեջան։ Նշվում էր, որ այցի շրջանակներում Միրզիյոևն այցելելու է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջան և Շուշի քաղաք։

Ուզբեկստանի նախագահը ժամանել է Վարանդա (Ֆիզուլի)