ՌԴ Տվերի մարզում կործանված ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերվել է 8 զոհվածի մարմին

22:08 • 23.08.23

Ռուսաստանի Տվերի մարզում մասնավոր ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 8 զոհվածի մարմին։ РИА Новости-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը չորեքշաբթի հայտնել էր, որ Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչող Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը կործանվել է Տվերի մարզի Կուժենկինո բնակավայրի մոտ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից պարզաբանել են, որ ինքնաթիռում եղել է տասը մարդ, որոնցից երեքն անձնակազմի անդամներն են։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բոլորն էլ մահացել են։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով՝ ավիավթարի հետաքննություն է սկսվել։

Ուղևորների ցուցակում եղել է Եվգենի Պրիգոժինի անունը։

«Ըստ թարմացված տեղեկատվության՝ վթարի վայրում հայտնաբերվել են ութ զոհվածի մարմին»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նա հավելել է, որ վթարի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

ՌԴ Տվերի մարզում կործանված ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերվել է 8 զոհվածի մարմին