ՌԴ Տվերի մարզում կործանվել է ինքնաթիռ, որի ուղևորների ցուցակում եղել է Պրիգոժինի անունը․ հայտնում է Ռոսավիացիան

21:36 • 23.08.23

Ռոսավիացիան (Ռուսաստանի Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը) հետաքննություն է սկսել չորեքշաբթի Տվերի մարզում Embraer ինքնաթիռի կործանման վերաբերյալ։ Հայտնել է գերատեսչությունը։

Ուղևորների ցուցակում եղել է նաև «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի անունը։

Կուժենկինո բնակավայրի մոտ վթարի ենթարկված Embraer Legacy մասնավոր ինքնաթիռում եղել է 10 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 3 անդամ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռում գտնվող բոլորը զոհվել են։ .

Ինքնաթիռը Մոսկվայից թռել էր Սանկտ Պետերբուրգ։ Տեղում սկսվել են որոնողական աշխատանքները։

Տեսանյութը Tert.am-ի տելեգրամյան ալիքում։

ՌԴ Տվերի մարզում կործանվել է ինքնաթիռ, որի ուղևորների ցուցակում եղել է Պրիգոժինի անունը․ հայտնում է Ռոսավիացիան