Քաղաքացին փորձել է նետվել Երևանի Կիևյան կամրջից․ ինքնասպանության փորձը կանխվել է

09:41 • 23.08.23

Օգոստոսի 23-ին, ժամը 03:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Է․ Բ․-ի (ծնված 1992 թ.) ինքնասպանության փորձը։ Հոգեբանը տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Քաղաքացին փորձել է նետվել Երևանի Կիևյան կամրջից․ ինքնասպանության փորձը կանխվել է