Թուրքական անօդաչու թռչող սարքը հարվածել է լրագրողների մեքենային Սիրիայի հյուսիս-արևելքում
Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական անօդաչու թռչող սարքը հարվածել է ավտոմեքենային, որում եղել են JinTV կանացի հեռուստաալիքի լրագրողներ։ Այս մասին գրել է Lenta.ru-ն՝ հղում անելով Sky News Arabia-ին:
Անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վարորդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել, 2 լրագրող վիրավորվել է, նրանք ավելի ուշ հոսպիտալացվել են։
JinTV հեռուստաալիքը իրեն ներկայացնում է որպես «կանացի հեռուստաալիք կանանց համար»։ Նրա կենտրոնակայանը Նիդեռլանդներում է, իսկ աշխատակիցների թվում հիմնականում կանայք են Քուրդիստանից, Թուրքիայից, Սիրիայից, Իրաքից։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին, սակայն տուժածների վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում։










