Չինաստանը և ՀԱՀ-ը հանդես են եկել Ուկրաինայի ճգնաժամը ​բանակցությունների ճանապարհով կարգավորելու օգտին

12:18 • 23.08.23

Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը պատրաստ են կառուցողական դեր խաղալ ուկրաինական ճգնաժամը բանակցությունների ճանապարհով կարգավորելու գործում: Այս մասին ասվում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի` Յոհանեսբուրգ կատարած այցի արդյունքներով Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության համատեղ հայտարարության մեջ:

«Երկու կողմերը համաձայն են, որ երկխոսությունն ու բանակցությունները միակ հնարավոր ճանապարհն են ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար։ Նրանք կձգտեն հաշտեցման և կնպաստեն բանակցային գործընթացին, պատրաստ են կառուցողական դեր խաղալ քաղաքական լուծման համար»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ-ի կայքում օգոստոսի 23-ին  հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է, որ Չինաստանը ողջունում է Աֆրիկյան երկրների խաղաղարար  առաքելության միջնորդությունը ճգնաժամի կարգավորման հարցում։

Չինաստանը և ՀԱՀ-ը հանդես են եկել Ուկրաինայի ճգնաժամը ​բանակցությունների ճանապարհով կարգավորելու օգտին