28-ամյա վարորդը մի քանի տոննա ձմերուկով բարձված Ford Transit-ով կողաշրջվել ու հայտնվել է դաշտում. Shamshyan.com
Ժամը 16:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Գառնիկ Շ.-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու կողաշրջվել ու հայտնվել դաշտում: Գրել է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդ Գառնիկ Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Ավտոմեքենան բարձված է եղել ձմերուկով:










