Արարատ Միրզոյանը Հնդկաստանին շնորհավորել է Լուսնի վրա տիեզերական կայանի հաջող վայրէջքի կապակցությամբ
10:55 • 24.08.23
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իր Թվիթերյան միկրոբլոգում Հնդկաստանին շնորհավորել է Լուսնի վրա Chandrayaan-3 կայանի բարեհաջող վայրէջքի կապակցությամբ։
«Շնորհավորում ենք Հնդկաստանին պատմական ձեռքբերման` Լուսնի չհետազոտված հարավային բևեռում Chandrayaan-3 կայանի վայրէջքի կապակցությամբ»,- նշված է գրառման մեջ:
Placeholder










