Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ

14:09 • 24.08.23

2023թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքները։

Կառավարության այս որոշումը ներառված է չզեկուցվող հարցերի մեջ:

Հավաքներին կմասնակցեն ինչպես շարքային, այնպես էլ ենթասպաներ և պահեստազորի սպաներ:

Մասնավորապես՝ վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 1047 քաղաքացու, որոնցից 528-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 28-ը` ավագ ենթասպայական կազմի, 491-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: