Հրաձգություն՝ Կալիֆորնիայում, կա առնվազն 5 զոհ

09:47 • 24.08.23

Առնվազն 5 մարդ է զոհվել, ևս 6-ը վիրավորվել Կալիֆորնիայի Տրաբուկո կիրճում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։

Այս մասին հայտնել է CBS հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Միջադեպը տեղի է ունեցել բայքերների համար նախատեսված Cook's Corner բարում՝ նախկին իրավապահի և նրա կնոջ միջև վիճաբանության պատճառով։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները սպանել են հարձակվողին։

Դեպքի առթիվ ՀԴԲ-ն հետաքննություն է սկսել։

Հրաձգություն՝ Կալիֆորնիայում, կա առնվազն 5 զոհ