CNN-ը ցուցադրել է Պրիգոժինի կործանված ինքնաթիռի բեկորների արբանյակային պատկերը (լուսանկար)

19:28 • 24.08.23

CNN-ը ցուցադրել է Ռուսաստանի Տվերի մարզում վթարված ինքնաթիռի բեկորների արբանյակային պատկերը։

Ըստ լրատվամիջոցի՝ արբանյակային պատկերի վրա երևում է, որ վթարի վայրն ունի երկարավուն օվալի ձև։ Այնտեղ է ինքնաթիռի ֆյուզելյաժը (կմախքը), որն ընկնելու պահին գործնականում ամբողջական է եղել։

Նշվում է, որ բեկորների մեծ մասը ֆյուզելյաժի կործանման վայրում է եղել՝ անտառի բացատային եզրին, ինքնաթիռի ավելի փոքր բեկորներն ընկել են այլ վայրերում։

Հիմնական ավերակներից մեկ կիլոմետրից մի փոքր ավելի կամ գրեթե երկու կիլոմետր հարավ-արևելք CNN-ը ֆիքսել է աշխարհագրական պատկերներ ու տեսագրություններ, որոնք ցույց են տալիս, որ ինքնաթիռի պոչի մի մասը ընկած տներին մոտական բացատում:

CNN-ը ցուցադրել է Պրիգոժինի կործանված ինքնաթիռի բեկորների արբանյակային պատկերը (լուսանկար)