Մասկը մտադիր է դատի տալ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներին»

10:20 • 24.08.23

SpaceX-ի և Tesla-ի ղեկավարը ցանկանում է դատի տալ ֆինանսիստ և բարերար Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ» կառույցին ՝ դադարեցնելու նրա կողմից խոսքի ազատության ճնշումը։

«Հենց այդպես, X-ը (նախկին Twitter-ը) դատի կտա՝ դա դադարեցնելու համար»,- գրել է Մասկը X-ում։

Այս մասին գրում է Վեստի․ռու-ն։

Նա այդպես է արձագանքել Սորոսի հիմնադրամի կողմից Իռլանդիայում և Շոտլանդիայում գրաքննության քաղաքականությունը խթանող կազմակերպությունների ֆինանսավորման մասին լրագրող Բեն Սքուլանի հոդվածին։  

Ըստ հոդվածի, այդ գործողությունները ներառում է ոստիկանական խուզարկություններ բնակարաններում, քաղաքացիների անձնական հեռախոսների և համակարգիչների ստուգումներ:

Մասկը մտադիր է դատի տալ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներին»