Մենք Ադրբեջանին ենք փոխանցել խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները․ Նիկոլ Փաշինյան

11:23 • 24.08.23

Մեր ունեցած տեղեկություններով` Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը,շ՝ դրա պատասխանատվությունը դնելով Լեռնային Ղարաբաղի վրա։ Այս մասին կառավարության նիստին ասաց վարչապետ Փաշինյանը։

Նա նաև հայտնեց, որ իրենք ադրբեջանական կողմին են փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի իրենց նոր առաջարկները:

«Հայաստանի դիրքորոշումը նույնն է՝ ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում»,- ընդգծեց նա։

Մենք Ադրբեջանին ենք փոխանցել խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները․ Նիկոլ Փաշինյան